Ռուսաստանցիները սկսել են Պուտինին վստահել 10%-ով քիչ

Ինչպես փոխանցում են Լեւադա կենտրոնիփորձագետները, ՌԴ նախագահը 10%-ով կորցրել է իր ժողովրդի վստահությունը: Այսպես, եթե անցյալ տարվա հարցման արդյունքում երկրի ղեկավարին անվերապահ կերպով վստահել են հարցված ռուսաստանցիների 83%, ապա այս տարի այն դարձել է 73%: Սրան զուգահեռ էլ աճել է անվստահությունը Պուտինի հանդեպ` 14%-ից հասնելով մինչեւ 19%:

Ըստ նույն կենտրոնի ուսումնասիրությունների, բավականին փոխվել են նաեւ ռուսաստանցիների վերաբերմունքը երկրի ղեկավարի հանդեպ: Եթե անցյալ տարի Պուտինով հիանում էին հարցվածների 47%, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել եւ հասել է 38%, իսկ Պուտինի հանդեպ բացասական վերաբերմունքն անցած տարի եղել է 3%, իսկ այս տարի`4%:
Նշենք, որ հարցման են ենթարկվել 1600 մարդ, մարտի 11–14 ընկած ժամանակահատվածում:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ