Պարենի համաշխարհային գները նվազել են 14,5%-ով

Անցյալ տարվա համեմատությամբ պարենի համաշխարհային գները նվազել են 14,5%ով: Այս մասին հազորդում է ՄԱԿ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
Պարենի էժանացման պատճառ որպես` կազմակերպությունը նշել է նավթի գնանկումը, ինչը նշանակում է նաեւ պարենի տրանսպորտային ծախսերի նվազում:

Այսպես, բուսական յուղն էժանացել է 11%-ով, ցորենը 15%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատությամբ շաքարն էժանացել է 6.2%,կաթնամթերքը` 2,1%: Գնանկում նկատվել է նույնիսկ մսի եւ մսամթերքի համաշխարհային շուկայում:
FAO-ն նաեւ նշում է, որ 2016 թ. Ցորենի համաշխարհային բերքը կազմում է  723 միլիոն տոննա, որը սակայն 10 մլն, տոննայով ավելի քիչ է, քան 2015-ին, որը կարելի է համարել ռեկորդային առատ բերքի առումով: ՄԱԿ վերլուծաբանները միաժամանակ նաեւ նշում են, որ բերքի այս նվազումը էական ազդեցություն չի ունենա ցորենի համաշխարհային գների վրա:

FAO

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ