Բարաք Օբամայի քաղաքական վարկանիշը վերջին 3 տարիների կտրվածքով ռեկորդ է սահմանել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքական վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել սկսած 2013 թ. մայիսից: Այս մասին գրում է Politicօ-ն հղում տալով ԳԵԼԼԱՓ-ի հանրային կարծիքի ամենամյա սոցհարցմանը: 
Ըստ այդմ, ուսումնասիրությունը կատարվել է փետրվարի 29ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային զանգի միջոցով: Հարցմանը մասնակցել են 3563 ԱՄՆ չափահաս քաղաքացիներ: Հարցման սխալականությունը կազմում է 2%:
Հարցումը պարզել է, որ ԱՄՆ նախագահի անցյալ տարվա գործողություններին հավանություն են տալիս ԱՄՆ քաղաքացիների 50%, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 46%:
Միաժամանակ նաեւ նշվում է, որ Օբամայի օժանդակությունը քաղաքացիների կողմից, սկսած 2009 թվականից, երբ նա զբաղեցրեց Օվալաձեւ աշխատասենյակը, կազմում է 47%, որն ավելի ցածր է, քան նույն վարկանշային կատեգորիայի այց տարվա ցուցանիշը:
Ըստ կուսակցական պատկանելիության Օբամային օժանդակում են դեմոկրատների 87%-ը, որը 6%-ով աճել է ընթացիկ տարեսկզբի համեմատ, իսկ հանրապետականներից Օբամայի օժանդակության ցուցանիշը կազմում է 11%, որը ամենացածր ցուցանիշն է, որը ԱՄՆ գործող նախագահն ստացել է հանրապետականներից:

Politicօ, ԱՄՆ

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ