Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով


Հանրապետության տարածքում մարտի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում մարտի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:


0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ