Գայլի հարձակումից տուժած կնոջը 4 ժամ վիրահատում էին. նա արհեստական սարքի միջոցով է շնչում

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլի հարձակման հետեւանքովլուրջ վնասվածքներ ստացած 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիրահատությունն ավարտվել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը տեղեկացնում է, որ վիրահատությունը տեւել է գրեթե 4 ժամ:

«Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: «Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը եւ Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաեւ ձեռքերը, որոնք եւս վնասված են եղել:
Իսկ աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց: Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով»,- տեղեկացնում է Հունանյանը:
Մանրամասները` այստեղ

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ