Նավթի գինը նվազել է 40 դոլարից

ICE բորսայում նավթի գները նվազել են 40 դոլարից։ Մասնավորապես՝ Brent տեսակի նավթի գինը երևանյան ժամանակով ժամը 11.22-ի դրությամբ նվազել է 1.1 տոկոսով` հասնելով 39.83 դոլարի։ Մինչդեռ  WTI նավթի գինն ընկել է 1.03 տոկոսով` 1 բարելի դիմաց հասնելով 38.99 դոլարի:

Ինչպես նշում է lenta.ru-ն, գնանկումը պայմանավորված է ներդրողների` ամերիկյան շուկայում վառելիքի պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների հրապարակման սպասումով:

Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դրանց հրապարակումից հետո նավթի գները կրկին կաճեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարից ի վեր նավթի համաշխարհային գներն աճել են 1.5 անգամ։

tert.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ