Առաջին անգամ այս տարվա մեջ նավթի գինը գերազանցեց 42 դոլարը

Նավթի գները էտալոնային տեսակների առումով շարունակում են աճել: Երեկ, դոլարի գնի անկման ֆոնին, երբ նաեւ հայտարարվեց, որ ԱՄՆ նավթարդյունահանումը կրճատվում է, նավթը սկսեց թանկանալ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Այսպես, Brent տեսակի նավթի մայիսյան քվոտաները լոնդոնյան ICE Futures բորսայում միավոր բարելի դիմաց հասան 42,08 դոլար արժեքի, այս տարի առաջին անգամ գերազանցելով 42 դոլարը, իսկ նյույորքյան ապրանքային բորսայի օնլայն առք ու վաճառքի ժամանակ (NYMEX), նույն տեսակի նավթի գինը ավելացավ 0,4 (1%) սանդղակով եւ հասավ 40,6 դոլարի, միավոր բարելի դիմաց:
. 

Bloomberg, ԱՄՆ

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ