Թուրքիայում 5 մարդ է ձերբակալվել ` մարտի 19-ի ահաբեկչության առնչությամբ

Մարտի 19-ին Ստամբուլի Իստիքլյալ փողոցում մահապարտի իրականացրած ահաբեկչական գործողությունների առնչությամբ Թուրքիայում ձերբակալվել է 5 մարդ:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վկայակոչելով  երկրի ՆԳ նախարար Էֆքան Ալային, իրեն պայթեցրած մահապարտը` 1992թ. ծնված Մեհմեթ Օզթյուրքը, կապված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Հիշեցնենք, որ վերջինի ահաբեկչական գործողությունների հետևանքով, բացի  մահապարտից, մահացել է ևս 4 մարդ, կա 36 վիրավոր, որից 12-ն օտարերկրացիներ են:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ