Ռուսաստանն այսօր 70 ավիահարված է հասցրել Պալմիրայում. Սիրիա

Ռուսական ռազմական ինքնաթիռները երեկ եւ այսօր 70 ավիահարված է հասցրել Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող ԴԱԻՇ-ական դիրքերին: Այս մասին, ինչպես փոխանցում է mignews.com-ը, հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների հարցերով Բրիտանակն լաբորատորիան: Բրիտանական հետազոտական կենտրոնը, սակայն, չի մանրամասնում զոհերի կամ վիրավորների առկայությունը:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսից սկսյալ, Պալմիրան գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական ծայրահեղական կազմակերպության այսպես կոչված “Իսլամական Խալիֆաթի” հսկողության ներքո եւ ներկայումս Բըշար Ալ Ասադի եւ դաշնակիների զորքերը փորձում են հետ նվաճել Պալմիրան ԴԱԻՇ-ականներից:

. mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ