Թրամփը սկանդալային ելույթ է ունեցել AIPAC-ում

Նախօրեին ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը բավականին սկանդալային ելույթ է ունեցել AIPAC  համաժողովի ժամանակ, որտեղ խոսել է Իրանի հետ միջուկային գործարքի վտանգների, ՄԱԿ երկերեսանիության եւ Իրսայելին շռայլված խոստումների մասին: Ինչպես շատ ելույթներ, սա եւս աչքի է ընկել իր մթնոլորտի էքսցենտրիկությամբ:
Իր քաղաքական դոկտրինի առաջնահերթությունների շարքում Թրամթն ընդգծել է հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությանն հակազդումը: Զարմանալիորեն վերջինս այս հարցում համատեղել է ԱՄՆ եւ Իսրայելի շահերը եւ Իրանի հետ միջուկային գործարքը անվանել աղետ ԱՄՆ եւ Իսրայելի համար: Ուշագրավ է այն, որ ստեղծված իրավիճակից որպես ելքեր` Թրամփը անվանել է Մերձավոր Արեւելքում ագրեսիվ ապակայունացնող փորձերի չեզոքացումը, իրանական ահաբեկչական ցանցի ոչնչացումը /հետաքրքրականն այն է, որ Թրամփն այստեղ նկատել է, որ իրանական ահաբեկչական ցանցն այնքան էլ հզոր չէ, որքան ԱՄՆինը/ եւ միջուկային գործարքի համաձայնագրի կատարման պատշաճ վերահսկողությունը

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ