“ՀԱՄԱՍ”-ը սպառնում է Իսրայելին վրեժ լուծել` սպանված երեխաների արյան դիմաց

“ՀԱՄԱՍ” խմբավորման զինյալները սպառնացել են վրեժ լուծել այն երկու երեխաների մահվան համար, որոնք այսօր զոհվել են իսրայելական զինված ուժերի կողմից Գազայի սեկտորում խմբավորման ենթակառույցների եւ դիրքերի վրա օդային հարվածների պատճառով:
Այս մասին փոխանցում է mignews.com-ը` վկայակոչելով “ՀԱՄԱՍ” խմբավորմանը պատկանող “Իս ադ դին Ալ Քասամ” կառույցի ռազմականացված թեւի` այսօր տարածած հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է.
“Երկու երեխաների արյունն հանիրավի է հեղվել: Մեր համբերությունը նվաճողական հանցագործությունների հանդեպ սահմանափակ է: Մենք պատասխան քայլեր ենք ձեռնարկելու”:

Հիշեցնենք, որ այսօր Պաղեստինյան Գազայի սեկտորի Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն երկու եղբայրներ` 6 եւ 10 տարեկան զոհվել են Բեյթ Լաքիում իսրայելական զինուժի օդային ռմբահարման պատճառով: Նշենք, որ առայժմ Իսրայելի ռազմական գերաեսչությունը որեւէ կերպ չի մեկնաբանել երկու պաղեստինցի երեխաների մահվան փաստը:

mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ