Օբաման խաղադրույքներ է կատարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրած թեկնածուն ունի առաջիկա նախագահական ընտրություններում: Որպես Սպիտակ տան 45-րդ տանտեր գործող նախագահը կցանկանար տեսնել իր հարազատ` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին: Ի լրո, վերջինս հույս ունի, որ դեմոկրատները կհաղթեն նաեւ Կոնգրեսի առաջիկա ընտրություններում եւ կկազմեն մեծամասնություն: Այս մասին գրում է mignews.com-ը վկայակոչելով Սպիտակ տան ներկայիս տանտիրոջ` Դալլասում արած հայտարարությունը:
“Այս յոթ ու կես տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները պահպանելու եւ առաջընթաց ունենալու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն դեմոկրատ նախագահ, այլ նաեւ դեմոկրատական մածամասնությամբ Սենատ, որն այս հարցում կդառնա գործընկեր ապագա նախագահի համար”,- հայտարարել է Բարաք Օբաման Դալլասում` իր հարազատ կուսակցության` առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելիք մնացած երկու թեկնածուներին` Հիլարի Քլինթոնին եւ Բերնի Սանդերսին բնութագրելով որպես հիանալի թեկնածուներ, որոնք ի զորու են իրականացնել ԱՄՆ համար կարեւոր առաջիկա ծրագրերը: ԱՄՆ գործող նախագահը նաեւ կոչ է արել ամեն ջանք եւ եռանդ ներդնել, որպեսզի Սպիտակ տանն առաջիկա ութ տարում եւս տանտեր լինի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը:

mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ