Խոշոր չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ աշխատակիցը

ՀՀ Պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ աշխատակիցը։
Նա,մասնավորապես, գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը»։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ