Հայտնաբերվել է ահաբեկչական զինագործարանի սարքավորումներ

Իսրայելական զինուժը պաղեստինյան գյուղերից մեկում` Երուսաղեմից հարավ, Հուդայի եւ Սամարիայի սահմանագլխին, հայտնաբերել է ամենայն հավանականությամբ ահաբեկչական խմբավորման պատկանող զինագործարանի սարքավորումներ: Այս մասին հայտարարել են իսրայելական իրավապահ մարմինները: Միաժամանակ նաեւ մանրամասնվում է, որ իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են նաեւ երեք կասկածյալներ, որոնք ենթադրաբար կապ են ունեցել այդ սարքավորումների հետ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ