Հյուսիսային Կորեան սպառնացել է ռմբակոծել Մանհեթընը

Միջուկային ֆիզիկայի մասնագետ, գիտնական Չո Հյանգ Իլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ի վիճակի է ոչնչացնել Մանհեթընը ջրածնային ռմբահարությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
"Եթե այդ ջրածնային  բումբի գլխիկը տեղադրենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա եւ ռմբակոծենք Մանհեթընը Նյու Յորքում, ապա բոլոր մարդիկ այնտեղ միանգամից կմեռնեն ", – հայտարարել է հյուսիս կորեացի գիտնականը:

Նույն պարբերականը նաեւ նշում է, որ ըստ այդ հայտարարության, ներկայումս Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը շատ ավելի հզոր է, քան ասենք ԽՍՀՄ միջուկային զինանոցը 1961 թ, իսկ արդեն նշված ռումբն ի զորու է  100 կմ շառավղով առաջ բերել երրորդ աստիճանի այրվածքներ եւ փշրել ապակիները մինչեւ 1000 կմ. հեռավորությամբ:
Եվ չնայած, որ Փհենյանը հայտարարել է, որ իր հնարավորությունը բաց չի թողնի դաժան հաշվեհարդար տեսնել ԱՄՆ հետ, սակայն մասնագետները փաստում են, որ Կիմ Չեն Ընի վարչակազմը չափազանցնում է իր միջուկային զինանոցի հնարավորությունները:

РИА Новости, Ռուսաստան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ