Իրանական գազի դեպի Երրոպա տարանցման հարցը կորոշվի Ռուսաստանի կողմի՞ց



Դեռեւս այս տարվա հունվարին Իրանական գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռըզա Քամելին հայտարարեց, որ ձեռք է բերվել որոշակի համաձայնություն իրանական գազն Հայաստանի վրայով Վրաստան արտահանելու վերաբերյալ, ինչը հետագայում Իրանին թույլ կտա իրականացնել գազի արտահանում դեպի Եվրոպա վրացական տարածքով տարանցման եղանակով: Նախագիծը Հարավային Կովկասում ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Նոր աշխատատեղերի ստեղծման եւ նոր ֆինանսական ներդումների իրականացման հեռանկարի ֆոնին, այս նախագիծը նաեւ հնարավորություն կտար ավելի էժան գազ ունենալ սեփական կարիքների համար, քանի որ այսպես թե այնպես, տարանցիկ գազամուղն իր բոլոր ենթակառույցներով անցնելու էր իրենց երկրների տարածքներով:
Սակայն, պարզվեց, որ ամեն բան այնքան դյուրին չէ, որքան թվում է: Այս նախագիծը հաշվի առնելիս մոռացել էին հաշվի առնել մի պարզ իրողություն` Հայաստանն այլեւս ինքը չի տիրապետում իր գազաբաշխման ցանցին, քանի որ ժամանակին ՀՀ իշխանությունները որոշակի պայմանագիր են ստորագերլ ռուսական “Գազպրոմ” ընկերության հետ եւ նրան փոխանցել այն: Եվ ահա արդեն պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունների կողմից ստորագրված պայմանագրի համաձայն, հենց ռուսական գազային հսկան էլ որոշելու է, թե ինչպես է իրականացվելու իրանական գազի արտահանումը Հարավային Կովկասի վրայով դեպի Եվրոպա: Իսկ թե ինչպիսին կլինի այդ որոշումը, կարծես թե երկար մտածելու առիթ չի տալիս, որովհետեւ “Գազպրոմը”, ով հանդիսանում է Եվրոպային գազի հիմնական մատակարարը, չափազանց խանդոտ վերաբերմունք ունի այդ շուկա որեւէ այլընտրանքի մուտքի հետ կապված եւ ձգտում է բացառել այս առումով որեւէ մրցակցի առկայությունը: Սրան զուգահեռ էլ Իրանը շատ բանի է պատրաստ իր գազն ամեն գնով Եվրոպա հասցնելու համար: Այս` գրեթե փակուղային խնդրի կարգավորման համար ընթացիկ տարվա ապրիլի 11-ին Թբիլիսիում կայանալու է Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպում, որի արդյունքներից էլ պարզ է դառնալու, թե ասենք Ղարաբաղում նոր պատերազմ կսկսվի, թե Մոսկվան այնուհանդերձ կկարողանա վիժեցնել իրանական նախագիծը, առանց Ղարաբաղի հարցը մեջտեղ բերելու:
Անդրեյ Շիպիլով.
shipilov.com, Ռուսաստան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ