Գերմանիան փախստականներին “քաղաքակիրթ սեքս” կսովորեցնի

Տարեմուտի գիշերը Քյոլնում տեղի ունեցած սեքս հարձակումների եւ բռնաբարությունների վերաբերյալ անընդհատ հայտնվող լուրերի ֆոնին բժշկական կրթության դաշնային կենտրոնը թողարկել է ցանցային հարթակ, որտեղ փախստականները կարող են սովորել եվրոպական սեքսի այբուբենը: Այս մասին գրում է mignews.com-ը` հղում տալով գերմանական պաշտոնական աղբյուրներին:
“ԶԱՆԶՈՒ. Իմ մարմինը խոսքերով եւ նկարներով” (Zanzu: My Body in Words and Images) հարթակում 13 լեզուներով ներառյալ ռուսերեն եւ անգլերեն, ներկայացված են ինտիմ հարաբերությունների էմոցիոնալ, ֆիզիոլոգիական եւ իրավական ասպեկտները, ներառյալ նաեւ այնպիսի թեմաները, ինչպիսիք են` առաջին սեքս, սեքսը հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո, հարաբերությունների քննարկում զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ, նույնասեռ սեքս եւ այլն: Բոլոր թեմաները ներկայացված են ինչպես տեքստով, այնպես էլ նկարներով եւ տեսանյութերով: Բժշկական կրթության գերմանական դաշնային կենտրոնը նաեւ նույնը ներկայացրել է տպագիր գրքույկներով բոլոր նրանց համար, ովքեր չունեն հասանելիություն համացանցին: Ինչպես նշում են գերմանացի մասնագետները, այս ամենի հետ մեկտեղ, միաժամանակ հստակ նշված է այն, որ սեքսուալ բռնությունները հանցանք են, որոնք խստորեն պատժվում են:
Գերմանական դաշնային կենտրոնական իշխանությունները գտնում են, որ կրթա-դաստիարակչական բնույթի այս ծրագիրն իր օգտակարությունը կբերի Գերմանիայում այս պահին գտնվող ավելի քան մեկ միլիոն փախստականի համար, որոնք մինչ այժմ նման տեղեկատվություն չեն ստացել:


mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ