Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ

ԳԱԼԱ-ն հղում անելով BBC-ին հաղորդում է .
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում, հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն:
Օրերս այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել էր շարունակել միջուկային փորձարկումները եւ բալիստիկ հրթիռների արձակման գործողությունները:
Հրթիռն արձակվել է երկրի հարավ-արեւմտյան շրջանից եւ դեպի Հարավային Կորեայի ուղղությամբ անցել շուրջ 800 կմ:
Մարտի սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել էր պատժամիջոցները Փխենյանի նկատմամբ, իսկ երեկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նոր պատժամիջոցների կիրառման հրամանագիր ստորագրեց: Այդ հրամանագրով սառեցվել է Հյուսիսային Կորեայի պետական ունեցվածքն ԱՄՆ-ում, արգելվել են ամերիկյան ներդրումները եւ արտահանումներն այդ երկիր, առաջարկվում է նաեւ «սեւ ցուցակ» ընդգրկել բոլոր անձանց, ովքեր որեւէ առնչություն կունենան պաշտոնական Փխենյանի հետ:
Դրանք վերջին տասնամյակների ամենախիստ պատժամիջոցներն են Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ