Գեւորգ Ալեքսանյան. Արթուրը չի սիրում պարտվել

98կգ քաշային կարգում հադես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հիասթափված է Եվրոպայի առաջնության եզրափակչում կրած պարտության պատճառով, սակայն շուտով կմոռանա դա եւ կշարունակի նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, ով նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում խորհուրդ է տալիս մարզիկներին արագ մոռանալ տեղի ունեցածը եւ շարունակել մարզվել մյուս մրցաշարերում բարձր մակարդակով հանդես գալու համար:

«Արթուրն ընդհանրապես չի սիրում պարտվել, ծանր է տանում պարտությունները, բայց դա պետք է մոռանալ, լծվել աշխատանքի, վերացնել թերությունները եւ ավելի լավ պատրաստված գնալ մյուս մրցումներին: Ես միշտ ասում եմ, որ հաղթելուց եւ շնորհավորանքներ ստանալուց հետո, պետք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին: Նույնը պետք է լինի նաեւ պարտության դեպքում»,-ասաց նա:
Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ Եվրոպայի առաջնությունն իրենց համար նախապատրաստական մրցաշար էր Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ: Հետեւաբար անհրաժեշտ չէր, որպեսզի մրցաշրջանի այս հատվածում Արթուրը լիներ իր մարզավիճակի գագաթնակետում, ինչն էլ պարտության պատճառներից է եղել:
Շարունակությունը` Armtimes.com-ում:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ