Անգելա Մերկելի վարչակազմը հավաստիացնում է. ընտրությունների արդյունքները չեն ազդի Գերմանիայի քաղաքական ընթացքի վրա

Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Սթիվեն Սվիբերտը հայտարարել է, որ ընտրություններում կրած պարտությունը ոչ մի կերպ չի ազդի փախստականների հարցում Գերմանիայի որդեգրած քաղաքականության վրա: Այս մասին հաղորդում է mignews.com-ը:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 13-ին տեղի են ունեցել տեղական ընտրություններ Գերմանիայի դաշնային “հողերում”, որոնք գործող դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը պարտություն է կրել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տեղերում իշխանության ձեւավորման մեջ մասնակցության իրավունք են ձեռք բերել ուլտրա-աջ թեքման “Այլընտրանք Գերմանիայի համար” կուսակցությունը, որի նախընտրական կարգախոսներից էր Գերմանիայում ներգաղթի օրենսդրության խստացումը, սահմանների փակումը եւ Շենգենյան համաձայնագրից հրաժարումը:

mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ