ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննադատել է Հյուսիսային Կորեայի հրթիռների գործարկումները

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների գործարկման համար: Մասնավորապես ՄԱԿ ԱԽ-ն հստակ հայտարարել է, որ Փհենյանի գործողությունները խախտում են ՄԱԿ ԱԽ որոշումները: Այս հայտարարությանը հետեւել են ԱԽ` Հյուսիսային Կորեայի հանդեպ սահմանված պատժամիջոցների խստացումը: ՄԱԿ ԱԽ որոշումը պաշտպանել է նաեւ Փհենյանի միակ դաշնակից Չինաստանը եւ կոչ արել Կիմ Չեն Ընի վարչակազմին զերծ մնալ ՄԱԿ որոշումների հետագա խախտումներից:
Մասնագետները մտավախություն են հայտնել, որ Փհենյանն առաջիկայում կրկին միջուկային նման փորձարկումներ կիրականացնի:  

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ