“Իմ վրա ԴԱԻՇ զինյալներ են հարձակվել” Դոնալդ Թրամփ

Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գրեթե հարձակման թիրախ է դարձել իր հերթական նախընտրական ելույթի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգի Դայթըն քաղաքում: Ըստ mignews.com-ի հրապարակման, ելույթի ժամանակ, բեմին է մոտեցել մի սեւամորթ տղամարդ ապակե շիշը ձեռքին:Թրամփի թիմի ներկայացուցիչները նշել են, որ հնարավոր հարձակումը հնարավոր է եղել կանխել միայն թիկնապահների արագ եւ պրոֆեսիոնալ գորշծողությունների շնորհիվ: Նշվում է, որ Թրամփը նախ շփոթվել է, ապա արդեն ուշքի գալով փորձել է “փրկել դեմքը”: Սակայն հետո արդեն որոշել է միջադեպը օգտագործել իր նախընտրական քարոզարշավի օգտին եւ արդեն թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ ենթարկվել է ԻՊ զինյալի կողմից հարձակման, իրեն ապակե շշով մոտեցած սեւամորթին որակելով որպես հոգեխախտ եւ ԴԱԻՇ ահաբեկիչ:
mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ