Սաուդյան Արաբիան Ջիբութիում ռազմական բազա է կառուցում

Ինչպես հաղորդում է Al-Sharq al-Aswat պարբերականը, Սաուդյան Արաբիան որոշում է կայացրել ռազմական բազա կառուցել: Ջիբութիի հետ այս առնչությամբ բանակցությունները, ըստ պարբերականի հաղորդման կվարի Սաուդյան Արաբիայի ռազմական նախարար արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը:
Էր Ռիյհադում Ջիբութիի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեդդին Բամահրաման արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր կառավարությունը “անհամբերությամբ սպասում է” անհրաժեշտ համաձայնագրի ստորագրմանը եւ ողջունում է սաուդյան ռազմական բազայի ներկայությունը իր տարածքում: Ըստ դեսպան Բամահրամայի`”Այդ համաձայնագիրը կծածկի օդում, ջրում եւ ցամաքում երկու երկրների ռազմական գործակցության առկա բոլոր բացերը”:
Նշենք, որ Ջիբութիում կան նաեւ ֆրանսիական եւ ամերիկյան ռազմական բազաներ: Ի դեպ ամերիկյան ռազմական հավաքակազմը Ջիբութիում կազմում է 4 հազար զինվորական, որոնք իրականացնում են անօդաչու թռչող սարքերի միջոցով ռազմա-հետախուզական աշխատանքներ եւ ոչնչացնում Եմենում տեղակայված “Ալ Քաիդա” ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումները:

Al-Sharq al-Aswat, Բահրեյն

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ