Էմիլի Արեգակ՝ պատուհան դեպի աշխարհ



2013 թվականին  Հայկական և Ավստրիական Կարիտասների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ Գյումրու Անի թաղամասում կառուցել բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային հոգածության կենտրոնԿենտրոնև կրելու էր ին նախկին անվանումը՝ Արեգակքանի որ նրա առաքեկությունն է ջերմացնել մեր սառը իրականությունում ապրող մարդկանց առօրյան: Նախկին անվանն ավելանալու էր ծրագրի գլխավոր դոնոր Էմիլ Նախբաուերի անունը: Նրա կողքին էին նաև ուրիշ՝ բարի կամքի տեր մարդիկ, ովքեր աջակցեցին  «Էմիլի Արեգակ» երազանքի իրականացմանը: Երկու տարում  հայ-ավստրիական ջանքերով կառուցվեց Էմիլի ԱՐԵԳԱԿԸ : Երկու տարի շարունակ հայ և ավստրիացի աշխատակիցների և կամավորների շնորհիվ օր օրի բարձրանում էր երազանք - կառույցը: Հարկ է նշել Բերնդ Ֆիշերի նվիրված աշխատանքի մասին, քանի որ հենց նա էր համակարգում այդ աշխատանքները՝ որպես «Կարիտաս Ավստրիա »-ի կամավոր:
 
Տեխնիկական հագեցվածությամբ և օժանդակ հնարավորություններով կենտրոնը եզակի է ոչ միայն Հայաստանումայև տարածաշրջանում :Կենտրոնում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ ֆիզիոթերապիահատուկ մանկավարժություներաժշտաթերապիա, արտթերապիա, լոգոպեդիա և հոգեբանական խորհրդատվություն :  Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցումինչը հնարավորություն է տալիս նրանց հոգեբանության և կարողությունների խորքային ուսումնասիրության և զարգացման:     «Էմիլի Արեգակ »- ը հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակությունը կապող հարթակ է. Կազմակերպվում են մեծամասշտաբ միջոցառումներ կենտրոնի սաների մասնակցությամբ, որոնց շնորհիվ սահմանափակ կարողություններ ունեցող անձ - հասարակություն կապը ստողծվում ու ամրապնդվում է: Հետագայում կենտրոնն ընդլայնելու է իր գործունեության շրջանակը. Այն կգործի մոտ հարյուր հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ ավելի ուշ կենտրոնում գործելու է նաև արտադրական մաս, որը կենտրոնի շահառուներին կտա մասնագիտական հմտություններ և աշխատանք, ինչը գալիս է ժխտելու հաշմանդամի անգործունակության փաստը:
















0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ