Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է. «Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետև դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը և հասարակությունը։ Բայց միայն ամբողջատիրական և հետամբողջատիրական երկրներում են ղեկավարներն այնպես դողում իրենց աթոռների վրա, որ այլ բաների մասին դժվարությամբ են կարողանում մտածել, միայն այդպիսի երկրներում է, որ հասարակությունն «իմունիտետ» չունի «ստալինիզմի» հանդեպ, և հակառակը ՝ մեծամասնությունն իր երազանքները ներկայացնում է հետևյալ տեսքով՝ «մի հատ հայրենասեր մարդ գար, բռունցքը սեղանին խփեր, ամեն ինչ դզեր»։ 25 տարի «բռունցքը սեղանին խփելը» ստացվում է,  բայց ոչ՝ «դզելու» համար»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ