Բարաք Օբաման խնդրում է բրիտանացիներին չլքել ԵՄ-ն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է այս տարվա ապրիլին այցելել Մեծ Բրիտանիա, որի ընթացքում կհամոզի բրիտանացիներին առաջիկա հանրաքվեին չքվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Ինչպես գրում է Independent-ը, առաջիկա այցը կօգնի նաեւ հարթել Օբամայի եւ Քեմերոնի հարաբերություններում ստեղծված լարվածությունը, որոնք առաջացել են Լիբիայի հարցում ունենած տարակարծությունների պատճառով:
Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ երկրները ձգտում են ամեն կերպ սիրաշահել մառախլապատ Ալբիոնին չլքել ԵՄ-ն եւ պատրաստ են նույնիսկ առանձնահատուկ կարգավիճակ շնորհել եւ թույլատրել կրճատել այն սոցիալական ոլորտի ծախսերը, որոնք միտված են լինելու ներգաղթյալներին օժանդակելուն:

Independent, Մեծ Բրիտանիա

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ