Թուրքիայում կառավարական շենքի մոտ ականապատ մեքենա է հայտնաբերվել

ԳԱԼԱ-ն հղում անելով artsakhpress.am-ը հաղորդում է .

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում կառավարական շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում Haberler կայքը, այդ մասին հայտնել են անվտանգության ծառայության աղբյուրները:
Մեքենան հայտնաբերվել է Հանի քաղաքում։ Պայթուցիկ սարքն արդեն վնասազերծվել է։
Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայում խստացվել են անվտանգության միջոցառումները։
Հնարավոր ահաբեկչության մասին է հայտարարել նաև Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, իսկ Գերմանիայի դեսպանատունն ու հյուպատոսարանը սպառնալիքի պատճառով դադարեցրել են աշխատանքը։
Թուրքիայում մարտի 13-ին ականապատ ավտոմեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ