Կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ


Կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Կանացի օրգանիզմը քնի միջոցով 20 րոպե հավելյալ հանգստանալու կարիք ունի: Այս եզրակացությանն է հանգել Լաֆբորոյի համալսարանի Քնի հետազոտական կենտրոնի նախկին ղեկավար պրոֆեսոր Ջիմ Հորնը` կատարելով ուսումնասիրություն 210 տղամարդկանց եւ կանանց շրջանում:
Պրոֆեսորը նաեւ նշում է, որ նման եզրակացության պատճառները գալիս են օրվա ընթացքում կանանց եւ տղամարդկանց օրգանիզմների ապրած լարվածության չափից: Այս մասին գրում է Mail Online-ը:

“Քնի հիմնական գործառույթներից է հանգիստն ու ինքնավերականգնումը: Խորը քնի փուլի ժամանակ, կորտեքսը, գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է խորը հիշողության, խոսքի եւ այլ գործողությունների համար, աշխատանքային վիճակից անցնում է վերականգնման վիճակի: Եվ որքան ավելի լարված է եղել այն օրվա ընթացքում, այնքան ավելի կարիք ունի վերականգնման: Իսկ քանի որ կանայք ավելի հակված են միանգամից մի քանի տարբեր գործողություններ կատարելու, հասկանալի է, որ կանացի գլուղեղը շատ ավելի է լարվում, քան տղամարդունը: Հենց այս տարբերությունն էլ արդեն քնի մեջ ատահայտվում է կնոջ մոտ 20 րոպե հավելյալ քնի կարիքով”,- նշում է պրոֆեսոր Հորնը:

Mail Online, Մեծ Բրիտանիա

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ