Կասաբլանկայում ֆուտբոլի երկրպագուների զանգվածային բախում է տեղի ունեցել. կան զոհեր

Կասաբլանկայում ֆուտբոլային երկրպագուների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել մոտ 50 մարդ:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, անկարգությունները սկսվել են «Ռաջա Կասաբլանկա» և «Շաբաբ ՌԻֆ ալ-Հոսեյմա» թիմերի հանդիպման ավարտից հետո: Ծեծկռտուքը նախ սկսվել է տրիբունաներում, ապա տեղափոխվել է մարզադաշտից դուրս:
 
Բախումների ընթացքում տուժել են մի քանի ոստիկաններ: Միջադեպից հետո ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:
 
Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆոուզի Լեքջաան մարտի 20-ին ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի արտակարգ նիստ կհրավիրի, որպեսզի տեղի ունեցածի արդյունքում որոշում կայացնի:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ