Մայրը. Լեոնիդ Ենգիբարյան

Նա 33 տարեկան էր:
Նա տուն էր եկել սովորականի պես՝ մեկ-երկու օրով: Արտաքինով ու բնավորությամբ նման էր քսանամյա տղայի: Կանայք հիմա սիրում են վճռական ու գործնական մարդկանց, իսկ այդ հատկությունը նա չուներ: Նա Արվեստագետ էր: Նա լալիս էր գիշերային անձրևի հետ միասին և, իհարկե, ամեն բանում մեղադրում էր մորը:
Մայրն է, որ լույս աշխարհ է բերել իրեն միմոսի ծիծաղելի դեմքով և դեռ մանկության օրերին էլ այդ «ահավոր» կինը չէր սովորեցրել դաժան վարվել ստորության հետ: Այդ կինը սովորեցրել էր նրան տեսնել ցայգը գետի վրա... թու՜յլ կին:

-Փոքրիկս,- հազիվ լսելի ասաց նա,- ես եմ քեզ լույս աշխարհ բերել այդպիսին, քո բարակ ոտքերով դու բոլորից առաջ ես անցել շիկացած մարզադաշտում: Ես երջանկությունից լաց եմ եղել: Քո ճկուն մարմինը հրաշք էր ռինգում: Ես դողում էի վախից, բայց դու անհաղթելի էիր: Եվ ահա, մի քանի տարի է, բոլոր բեմերում հայտնվում ես դու՝ ամենակարողդ, հազարավոր մարդիկ ծիծաղում են ու լալիս, սիրում են ու տանջվում քեզ հետ:
Ների՜ր ինձ: Երևի ես սխալվել եմ՝ սովորեցնելով քեզ սիրել բանաստեղծությունը: Ես երազել եմ քեզ ունենալ այնպիսին, ինչպիսին շատ վաղուց ունեցել եմ իմ արքայազնին մտապատկերիս մեջ: Դու վատ ես զգում, ես վրիպել եմ: Բայց չգիտեմ ՝որտե՞ղ: Եթե հնար լիներ մեկն ու մեկից հարցնել՝ որտե՞ղ....
Լեոնիդ Ենգիբարյան

Կարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ