ԵՏՄ-ն նախատեսում է էներգետիկայի ոլորտում բորսայի միասնական տարածք ստեղծել


Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը պայմանավորվել են փորձագետների աշխատանքային խումբ ձևավորել էներգետիկայի ոլորտում բորսայի միասնական տարածքի ստեղծման համար, ասված է հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում:

Մարտին 17-ին աշխատանքային հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար, Կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաևը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նվակը քննարկել են էներգետիկայի ոլորտի արդիական հարցերը:

Մասնավորապես՝ կողմերը քննարկել են ԵՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման մեխանիզմները և Նավթի և նավթամքերքների ընդհանուր շուկաների ձևավորման նախագիծը:

ԵՏՄ-ում բորսային բորսային աճուրդների կազմակերպչական-տեխնիկական մեկնարկի ուղղությամբ միջոցառումների իրականացման նպատակով՝ նախարարները պայմանավորվել են ձևավորել փորձագետների աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում բորսային միասնական տարածքի ստեղծման համար, ինչպես նաև որոշել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բորսային աճուրդների պոտենցյալ մասնակիցների հետ խորհրդակցությունների ժամանակացույցը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ