ՌԴ հեռանալը Սիրիայից Պուտինի որոշումն է

ՌԴ Ռազմա-տիեզերական ուժերի`Սիրիայից հեռանալու որոշումը, ինչպես հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինի որոշումն է, եւ ոչ թե արդյունք է բանակացությունների: Պեսկովը նաեւ հավելել է, որ այդ որոշման համար հիմք են հանդիսացել ռուսական ռազմական հավաքակազմի տրամադրած տվյալները եւ իրականացրած գործողությունների արդյունքները: Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ ռուսական ռազմական հավաքակազմի հեռանալը իր նպաստը կբերի խաղաղ բանակցային գործընթացին:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ