Կիրիլ Ա Պատրիարքը հանդես է եկել բացառիկ հայտարարությամբ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն, ինչպես փոխանցում է "Ինտերֆաքսը" հանդես է եկել բացառիկ հայտարարությամբ` Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքների եւ ցեղասպանության վերաբերյալ:
"Հռոմի Պապի հետ բանակցությունների ժամանակ, մենք պայմանավորվել էինք, որ երբ հանդիպենք ամբողջ աշխարհին կբարձրաձայնենք Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքների հարցը եւ այն կորակենք որպես ցեղասպանություն:
Մենք հանդիպեցինք եւ բարձրաձայնեցինք: Եվ ահա արդյունքը: Աշխարհը սկսեց խոսել այս մասին: ԱՄՆ Կոնգրեսը քննության առավ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքները եւ այն որակեց ցեղասպանություն: Սա բնական է. երբ Արեւելքն ու Արեւմուտքը միասին են բարձրաձայնում խնդիրը, վերջինիս մասին սկսում են խոսել բոլորը",- նկատել է Նորին Սրբություն Կիրիլ Ա-ն իր հայտարարության մեջ:

interfax, Ռուսաստան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ