Առանց Ռուսաստանի սիրիական ճգնաժամը հանգուցալուծում չունի. Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանը, որպեսզի հաղթի «Իսլամական պետությանը», հայտնում է ria.ru-ն հղում անելով iTele հեռուստաալիքին տված Նիկոլա Սարկոզիի հարցազրույցին:

«Ես կարծում եմ, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին աշխատեն և համոզված եմ, որ առանց Ռուսաստանի սիրիական ճգնաժամը հանգուցալուծում չունի»,- հայտարարել է Սարկոզին:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ