Յուրա Մովսիսյանը բացեց իր գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 3-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, հյուրնկալվելիս մրցել է «Պորտլենդի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
 
Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 64-րդ րոպեին: Դրանից 6 րոպե առաջ Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլ է խփել` հաշիվը դարձնելով 2:0: Հայ ֆուտբոլիստի համար դա առաջին պաշոտնական գոլն էր ՌՍԼ վերադառնալուց հետո:
 
ՄԼՍ. Կանոնավոր առաջնություն

Մարտի 20

«Պորտլեդ» – «Ռեալ Սոլթ Լեյք»` 2:2
Գոլերը. Ադի` 79, 84 (11մ) – Պլատա` 16, Մովսիսյան` 58
 
ՌՍԼ-ը 3 խաղի հետո իր հաշվին ունի 5 միավոր:
 
Խաղի տեսությունը կարող եք դիտել այտեղ :

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ