«Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է.«Իրատես de facto»

«Ասում են, թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է։ Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ հայտնվում էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան միջոցառումների առաջին շարքերում, «ընկերություն» անում ռուսոֆիլ «Ալյանսի» ու նրա լիդերի հետ, այժմ արդեն, երբ պառակտման շեմին են հայաստանյան արևմտամետ ուժերը, և մեկը մյուսի նկատմամբ ահավոր «լիչնիյ նեպրիյազն» ունի, Նիկոլենք բռնել են բացահայտ արևմտամետ ուժ դառնալու ճանապարհը, որպեսզի Արևմուտքը թե ֆինանսական, թե մնացյալ «խաղադրույքները» դնի իրենց վրա։

Սա ՔՊ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, Հրազդանի ընտրություններում, մի քանի անգամ այդ ընտրություններում պարտված Սասուն Միքայելյանի հաղթանակն ապահովելու համար, որպես խորհրդարանական ընտրությունների լուրջ փորձաքար: Ասում են նաև, թե Հրազդանի ընտրություններում Նիկոլենք կիրառելու են նաև լրջագույն արևմտյան քաղտեխնոլոգիաներ` վերջնականապես հիասթափեցնելով իրենց ռուս «պարտնյորներին», որոնք հենց ամենասկզբից էլ չէին հավատում Նիկոլենց ռուսասիրությանը` հաշվի առնելով համակիրների հակապուտինյան մեծ ակտիվությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ