Եվրամիությունը համաձայնեցրել է Թուրքիայի հետ գործարքի ընդհանուր դիրքորոշումը

ԳԱԼԱ-ն հղում անելով  Deutsche Welle-ը, գրում է .
ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթաժողովին մշակել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման ընդհանուր դիրքորոշում, հաղորդում է Deutsche Welle-ն: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի Թուրքիայի վարչապետին, հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունների ընթացքում նշել է, որ ԵՄ գագաթաժողովն ընթանում է «կառուցողական» մթնոլորտում: «Մենք կուղղորդենք բոլոր ջանքերը Թուրքիայի հետ համաձայնության հասնելու համար»,- ավելացրել է նա: Կանցլերը խոսել է նաեւ Հունաստանում կուտակված փախստականների՝ Թուրքիա վերադառնալու մասին:
Մեկ շաբաթ առաջ Անկարային ԵՄ-ն առաջարկել էր ետ ընդունել բոլոր փախստականներին, ովքեր ապօրինի հասել են Հունաստան: Դրա փոխարեն ԵՄ-ն պետք է Թուրքիայից ընդունի նույնքան սիրիացիների, ովքեր օրինական ճանապարհով են հասել այնտեղ:

Անկարան ԵՄ-ից պահանջում է լրացուցիչ  գումար խոստացված երեք միլիարդ եվրոյից բացի, ինչպես նաեւ վիզայի ռեժիմի չեղարկում թուրքերի համար եւ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի ակտիվացում:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ