Երեխայի լավագույն շահերը և մեդիան



Զանգվածային լրատվամիջոցների կողմից երեխաների, հատկապես հաշմանդամության և կյանքի դժվարին խնդիրներ ունեցող երեխաների պարագայում անձնական տվյալների օգտագործումն ու հանրայնացումը բացասական ազդեցություն է թողնում այդ երեխաների հոգեկան առողջության, ինչպես նաև հետագա կենսագործունեության վրա:

Թե մեդիան ի՞նչ կերպ է ներկայացնում Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներին, մասնավորապես այն երեխաներին, ովքեր ունեն առողջության պահպանման, ազատորեն իր կարծիքն արտահայտելու իրավունքին առնչվող խնդիրներ, «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանն ասում է. 


«Հայաստանյան մեդիաներեխաներին և, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող երեխաներինովքեր ունենառողջության պահպանմանխոսքի ազատության իրավունքներին առնչվող խնդիրներկամխախտվել է նրանց որևէ այլ իրավունքներկայացնելիս շատ հաճախ թույլ է տալիս ՄԱԿ -իկոնվենցիայի կոպիտ խախտումներՀեռուստաեթերում մենք տեսնում ենքառանձնահատկություններ ունեցող երեխաներիօրինակ` «Կիսաբաց լուսամուտներ»հաղորդաշարի եթերումորոնց արժանապատվությունը ոտնահարվում էԳիտեք` կապ չունի` այդերեխաներն այդ հաղորդումների ընթացքում հերոսացվո՞ւմ ենթե՞ փորձ է արվում նրանց միջոցովխղճահարություն արթնացնելՖիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներըելնելովիրենց առանձնահատկություններիցկրկնակի խոցելի ենև այս երևույթը կարող է նրանց կյանքիվրա խիստ բացասական և խորքային հետևանքներ ունենալՄեր ուղերձը ցանկացածլրատվամիջոցի այն էոր երեխաների մասին յուրաքանչյուր հրապարակում պետք է բխի երեխայիլավագույն շահից` պահպանելով երեխայի արժանապատվությունը»:
«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրերի տնօրենի խոսքով`Հայաստանը միացել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, և դա իր հետ բերում է որոշակի պարտավորություններ
«
Մենք 2015 թնախաձեռնեցինք հետազոտությունհեռարձակվող մեդիայումերեխայի իրավունքների խախտման վերաբերյալԱյնտեղ չկա վիճակագրությունթե այդերեխաներից քանի´սը հաշմանդամություն ունեն, որովհետև մենք խոսում ենք երևույթի մասինևկապ չունիերեխան հաշմանդամություն ունի՞թե՞ ոչ»:
Արդյոք ճի՞շտ է, երբ երեխաների բուժման նպատակով դրամահավաքների ժամանակ հրապարակում են երեխաների լուսանկարները տարբեր վիճակներում, անձնական տվյալներ, որի պատճառով երեխան հետագայում կարող է սոցիալականացման  հետ կապված խնդիրներ ունենալ հարցին Ժիրայր Էդիլյանը պատասխանում է.
«Այո´շատ հաճախ դրամահավաքներ են կազմակերպումև խնդիրն այն էոր ծնողն էլ շատհաճախ ինքը չգիտիի՞նչ ասել է երեխայի լավագույն շահԿան հստակ կանոնակարգերթեերեխաների անձնական տվյալների հանրայնացման ժամանակ ինչպես պետք է վարվել` երեխայինչվնասելու և հետագայում նրա համար հասարակությանն ինտեգրվելու և խնդիրներ չստեղծելուհամար: Խնդրի առանցքը երեխայի արժանապատվությունն էև ցանկացած նյութ պետք էդիտարկել այս տեսանկյունից: Շատ հաճախ, երբ լրագրողները նյութեր կամ ռեպորտաժներ ենհրապարակում, միտում չունեն երեխային վնասելու, դա ավելի շատ չպատկերացնելու կամ չգիտակցելու հետևանք է: Դրան գումարած այն, որ օրենսդրական դաշտը բաց է»:
«Սեյվ դը չիլդրեն» («Փրկեք երեխաներին») կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանի համոզմամբ`երեխայի անձնական տվյալների հանրայնացման ժամանակ պետք է գտնել ոսկե միջինը. ինչպես ներկայացնել տվյալները` չվնասելով կամ չկրկնազոհացնելով երեխային: Ըստ Արսեն Ստեփանյանի` խնդրի լուծման համար կարևոր է աշխատանքը ծնողի հետ, որպեսզի նրանք հասկանան` արդյոք հանրայնացնելով երեխայի տվյալները չե՞ն վնասում նրան:
«Կարծում եմ` ԶԼՄ-ների մոնիթորինգի և էթիկայի համատեքստում յուրաքանչյուր ԶԼՄ կարող է օգտագործել իր կառույցի կանոնակարգը: Սկզբունքները և երեխայի լավագույն շահը կիրառելով` հարցին լուծում կտրվի: Սակայն, կան նաև խնդիրներ, որոնք օրենսդրական լուծումներ են պահանջում: Ես չեմ ցանկանում տարանջատել. երեխան, որի անձնական տվյալները հանրայնացվել են, կապ չունի` դրամահավաքի համար կամ որևէ այլ նպատակով, հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ: Երևույթն ընդհանուր է, և չպետք է առանձնացնել` թրաֆիքինգի զոհ դարձա՞ծ երեխայի, թե՞ հաշմանդամություն ունեցող երեխայի անձնական տվյալներն են հրապարակվել: Բոլոր խմբերն էլ խոցելի են տարբեր աստիճաններով»:
Մեդիան ի՞նչ կերպ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաներին Հայաստանում, մասնավորապես այն երեխաներին, ովքեր ունեն առողջության պահպանման, ազատորեն իր կարծիքն արտահայտելու իրավունքի մասին հարցին, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը պատասխանում է.
«Պետք է խոսել երեխայի իրավունքի մասին: Խոսել այն մասին, որ պետք է կիրառել երեխայի իրավունքը: Սակայն մենք պետք է ունենանք աջակցություն ոչ թե կարիքից, այլ իրավունքից բխող: Ինչքան խոսենք կարիքից բխող աջակցության մասին, մենք կմնանք այն բարեգործի սահմանում: Բարեգործություն, սակայն, պետք չէ անել. եթե խախտվել է երեխայի իրավունք, ԶԼՄ-ների, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ հրապարակվել են երեխաների անձնական տվյալներ, խնդիրն ունի իրավական և հանրային տեսանկյուն: Պետք է այն վերականգնել` առանց կարիքը գնահատելու, առանց տարանջատելու` երեխան հաշմանդամություն ունի, ինչպես նաև անհրաժեշտություն չկա խոսել թվերի մասին: Ներառման և իրավունքի մեջ թվերն անհրաժեշտ չեն, երեխայի իրավունքը պետք է վերականգնել, եթե անգամ խախտվել է մեկ երեխայի իրավունքը»: 
disabilityinfo.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ