Ռուսաստանը հավաստիացնում է, որ Սիրիայում կան թուրքական զինված ուժեր

Ռուսաստանն ունի ապացույցներ առ այն, որ Սիրիայի տարածքում կան թուրքական զինված ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր` մարտի 13-ին, Рен-ТВ ՀԸ եթերում: ՌԴ թիվ մեկ դիվանագետը նաեւ թուրքական գործողությունները թուրք-սիրիական սահմանին որակել է որպես “նվաճողական նկրտումներ” եւ հայտարարել, որ Ռուսաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ՄԱԿ-ը Սիրիական խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ներառի նաեւ քրդերին` չնայած Թուրքիայի ընդդիմացմանը: Լավրովը նաեւ հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամենասերտ գործակցության ամերիկյան կողմի հետ` ահաբեկիչ զինյալներից Ռաքքա քաղաքը վերանվաճելու համար:

Рен-ТВ, Ռուսաստան

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ