Կաննաբիսի օրինականացումը Լոնդոնին տարեկան մեկ միլիարդ ֆունտ կբերի
Նախագիծը պաշտոնապես ներկայացվել է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության կողմից եւ նախատեսում է մարիհուանայի ազատ առք եւ վաճառք փոքր չափաբաժիններով 18 տարեկանից բարձր անձանց համար: Այն նաեւ կարտոնի կանեփի աճեցումը եւ մշակումը տնային պայմաններում` անձնական կամ փոքր հանրային ակումբերում օգտագործման համար: Սրանով հանդերձ սակայն, կարգելվի վերջինիս առք ու վաճառքի իրականացման մեջ գովազդի եւ ապրանքանիշերի ստեղծումն ու կիրառումը: Նախագծի հեղինակները այս նորամուծության հետ կապված գնային քաղաքականության վերահսկողությունը դնում են կառավարությանն առընթեր ստեղծվելիք հատուկ տեսչական մարմնի վրա, միաժամանակ նաեւ այն ենթարկելով լիարժեք հարկման, որով բրիտանական պետական գանձարանը տարեկան մեկ միլիարդ ֆունտ հավելյալ եկամուտ կստանա:
Փորձագիտական խումբն իր նախագծի հիմնավորման մեջ շեշտել է այն իրողությունը, որ օրինականացումը կբերի սույն թրմամիջոցի ապօրինի շրջանառության նվազմանը:
mignews.com, Իսրայել
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ