Մխիթարյանը չի բացառել «Յուվենթուս» տեղափոխությունը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիա»­ի կիսպաաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ Gazzetta dello Sport­ի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանը հրաշալի է դասավորվում, ինքն ամբողջովին տրվում է «Բորուսսիա»­ի խաղերին, Դորտմունդում երջանիկ է, սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել հաշված օրերի ընթացքում: ««Յուվենթո՞ւս»: Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Հենց այդ պատճառով էլ փորձում եմ կոնկրետ թիմերի մասին չխոսել: Ամռանը կերևա, այդ ժամանակ էլ ամեն ինչ կիմանանք: Ազգային առաջնությունների մեջ նախընտրություն չունեմ: Պրիմերա, ԱՊԼ, Սերիա Ա, դրանք աշխարհի լավագույն առաջնություններն են: Կարևորը ոչ թե առաջնությունն է, այլ ակումբը, որը թույլ կտա ֆուտբոլիստին ամբողջովին իրացնել իր ներուժը»,­ ասել է Մխիթարյանը:
 
Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսի 30­ին: Մինչ այս գերմանական ակումբը հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցություններ սկսել Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Նշվում էր, որ «Բորուսսիա»­ում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը պայմանագրի երկարաձգումից հետո ներկայիս 5,5 մլն եվրոյից կհասնի 7,5 միլիոնի:
 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ