Փախստականը նետվել է գնացքից եւ զոհվել, որպեսզի չարտաքսեն

Գերմանիայում այսօր տեղի է ունեցել ողբերգական պատահար: Ինչպես փոխանցում է The Local-ը, վկայակոչելով գերմանական մամուլը, Մյունխենում  17-ամյա եգիպտացի արաբ փախստականը գնացքի ուղեւրոների փաստաթղթերի պլանային ստուգումներ իրականացնող իրավապահներից խույս տալու համար դուրս է նետվել գնացքից եւ տեղում մահացել` բախվելով երկաթգծերին:

Պարբերականը մանրամասնում է, որ գերմանացի ոստիկանները դեռահասին նկատել են գնացքի նստարաններից մեկի տակ: Վերջինիս մոտ եղել են փաստաթղթեր, որ նա Գերմանիա է եկել Եգիպտոսից եւ ապաստան է ստացել Ավստրիայում, սակայն հետագայում, ենթակա է եղել արտաքսման Իտալիա:
Ըստ գերմանական ոստիկանության հրապարակած տվյալների, 17-ամյա դեռահասը արդեն մի քանի անգամ փորձել է ապօրինաբար թողնել Ավստրիայի սահմանները եւ վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ է ենթակա եղել արաքսման Գերմանիայի տարածքից:

The Local, Շվեդիա

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ