Ահաբեկչություն Բելգրադում. Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն նպարեղենի խանութի մոտ

Այսօր կեսօրին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ահաբեկչություն: 50-60  տարեկան մահապարտ տղամարդը մտել է նպարեղենի խանութ եւ պայթեցրել ինքն իրեն:Ինչպես հաղորդում է Reuters-ը  մինչ ինքն իրեն պայթեցնելը, տղամարդ մահապարտը կրագադրել է բոլորին լքել խանութը: Նշենք, որ խանութը պատկանել է երկրի նախկին Մշակույթի նախարար Բրատիսլավ Պետկովիչին, ով բնակվում է խանութի հարեւան շենքում:

Ահաբեկչության առթիվ սկսվել է լայնածավալ հետաքննություն: 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ