Ղրիմի վերադարձը Ռուսաստանին կանխեց ՆԱՏՕ-ի առաջխաղացումը. ՌԴ Հանրային պալատի անդամ



Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Վերոնիկա Կրաշեննիկովայի կարծիքով, եթե Ղրիմի բնակիչները չընդունեին որոշում միանալ Ռուսաստանի Դաշնությանը, ապա ՆԱՏՕ-ի զորքերը հիմա կգտնվեին ողջ ափամերձ գոտում եւ կշարունակվեին ծավալվել առաջ` դեպի Արեւելք: Ինչպես գրում է ria.ru-ն, վերջինս գտնում է, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացման երկրորդ կարեւոր քայլը արդեն Սիրիան էր, որը Կրաշեննիկովան անվանում է «Ռուսաստանի հարավային ճակատի հեռավոր սահմանը»: Ռուս հանրային գործիչի կարծիքով այսօր Մոսկվան շատ ջանքեր պետք է ներդնի, որպեսզի կարողանա համոզել Արեւմուտքին իր հետ դաշինք կազմել` ընդդեմ ահաբեկչության: Եվ դեռ բաց է մնում այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստիպել ԱՄՆ-ին դադարեցնել միջազգային ահաբեկչությունն օգտագործել սեփական շահերի համար: Նյութի աղբյուրը `

Աղբյուր` hraparak.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ