Հարիսոն Ֆորդն ու Սթիվեն Սթիլբերգը հանդես կգան նոր ֆիլմում


Ինչպես հայտարարել է The Walt Disney Company-ն, Սթիվեն Սթիլբերգն եւ Հարիսոն Ֆորդն արդեն իսկ աշխատում են Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմի վրա, որն էկրան կբարձրանա 2019 հուլիսին: Նոր ֆիլմի գործողությունները շարունակությունն են հանդիսանում ֆիլմի վերջին` “Բյուրեղապակյա գանգի թագավորությունը” հատվածի եւ կներկայացնեն տվյալ հատվածից մոտ 11 տարի անց ծավալվող գործողությունները:

Հիշեցնենք, որ Ինդիանա Ջոնսի մասին պատմող ֆիլմաշարի առաջին հատվածն էկրան բարձրացավ 1981-ին: Նշենք, նաեւ որ նոր ֆիլմի վերնագիրը դեռ որոշված չէ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ