Ռուս իմամները կուսանեն Մարոկկոյում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VIի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որով ՌԴ տարածքում գտնվող իսլամական համայնքներում սպասավորություն իրականացնող իմամները կուսանեն Մարոկկոյում, իսկ մարոկկացի իմամներն էլ իրավունք կստանան այցելելու ՌԴ:
Սույն համաձայնագիրը իրականացնելու են Մարոկկոյի կողմից Կրոնի եւ Իսլամական գործերի նախարարությունը, իսկ ռուսական կողմից Ռուսաստանի Մուֆթիների Շուրա Խորհուրդը: Այս համաձայնագիրը, ինչպես նկատում են վերլուծաբանները նպատակ ունի պաշտպանել ավանդական իսլամը ներիսլամական կրոնական ծայրահեղականության տարբեր ձեւերից:
Նշենք, որ ներկա պահին Մարոկկոյի Ավանդական իսլամի քարոզիչների Ինստիտուտում ուսանում են 250 մարոկկացի, որոնցից 150 տղամարդ եւ 100 կին, ինչպես նաեւ 447 օտարերկրացիներ` Մալիից, Թունիսից, Գվինեայից, Ֆրանսիայից, որոնց կմիանան նաեւ ռուսները:

Ի դեպ, Ռուսաստանում ներկայումս բնակվում է  20 միլիոն մուսուլման, որը երկրորդն է կրոնական համայնքների մեծությամբ: Մոսկվայում է գտնվում նաեւ Եվրոպայի ամենամեծ մուսուլմանական մզկիթը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ