Գիգս. Ասացի որդուս, որ արագ էի Մեսսիից


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը խոստովանել է, որ որդուն համոզում է իր՝ ուժեղ ֆուտբոլիստ լինելու մեջ: 42-ամյա ուելսցին հայտնել է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիից արագ է եղել:
 
«Ինձ շատ է տխրեցնում, որ որդիս երբեք չի տեսել իմ խաղը: Նա վստահ է, որ մի քանի տարի հանդես եմ եկել «Մանչեսթեր Յունայթեդում», եւ վերջ: Որտեղ ես, իսկ որտեղ նրա սիրելի Նեյմարը: Բրազիլացուն հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին:
 
Երբեք չեմ գերագնահատել ավանդս, սակայն ստիպված էի ասել. «Մեսսիից արագ էի»: Նա հերքում էր. «Ոչ, դու արագ չէիր, նույնիսկ ես եմ քեզնից արագ»: Ցույց տվեցի նրան. «Նայիր հայրիկիդ հեռուստատեսությամբ, ահա նրա գոլերից մեկը»: Նա պարզապես դուրս եկավ սենյակից»,- ուելսցու խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ