Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրած մահապարտը կարող է լինել ԴԱԻՇ-ական կամ ՔԲԿ-ական

Թուրքական իշխանությունները հրապարակել են նոր տվյալներ առ այն, որ Ստամբուլում այսօր իրականացված ահաբեկչության մեղավոր մահապարտ ահաբեկիչը հնարավոր է, որ լինի ԴԱԻՇ-ական կամ Թուրքիայում արգելված Քրդական Բանվորական կուսակցության անդամ:
Հիշեցնենք, որ այսօր ուղիղ կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնում, Թաքսիմ հրապարակի մոտ, որոտացել է պայթյուն:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Նախնական տվյալներով կա հինգ զոհ եւ 36 վիրավոր: Զոհերի թվում է նաեւ մահապարտ ահաբեկիչը:

Հիշեցնենք նաեւ, որ թուրքական իրավապահ մարմինները արդեն իսկ բերման են ենթարկել մի մարդու, ով ենթադրաբար կապ ունի այսօրվա պայթյունի հետ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ