Կես դար անց Թուրքիայում արտոնվել է “սեղանի ֆուտբոլ” խաղը

Թուրքիայի Մաքսային եւ առեւտրի նախարարությունը չեղարկել է “սեղանի ֆուտբոլ” խաղի հանդեպ դրված արգելքը այն բանից հետո, երբ այս տարի հունվարին երկրի Սահմանադրական դատարանը հիշյալ մարզախաղը չի համարել ազարտային եւ հետեւաբար նաեւ` արգելված: Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը “սեղանի ֆուտբոլ” մարզախաղը որպես ազարտային էր դիտարկել եւ արգելել էր 48 տարի առաջ: Ինչպես հաղորդում է mignews.com-ը, թուրքական գերագուն դատարանը որոշել է, որ հիշյալ խաղատեսակը հիմնված է ֆիզիկական հմտությունների վրա եւ չի ազդում աշխատանքի կամ ընտանիքի վրա: Ավելին, այն նպաստում է անձի առողջության ամրապնդմանըեւ մտավոր կարողությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ մինչ այս արգելքի չեղարկումը “սեղանի ֆուտբոլ” մարզախաղի մասնակցությունը Թուրքիայում համարվում էր քրեորեն պատժելի հանցանք եւ պատժվում էր հինգ տարվա բանտարկությամբ: Արգելված էր նաեւ նշյալ մարզախաղը ներմուծումը երկրի տարածք:

mignews.com, Իսրայել

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ