Economist-ը ներկայացրել է ապագայի 10 գլոբալ տնտեսական ռիսկերը

Economist Intelligence Unit  վերլուծություններ և հետազոտություններ իրականացնող  ընկերությունը ներկայացրել է առաջիկայում սպասվող գլոբալ տնտեսական ռիսկերի իր տեսլականը:

Ինչպես հայտնում է BBC-ն, գլոբալ տնտեսական ռիսկերի ցանկում ամենավտանգավորն  է  Չինաստանի տնտեսական ճգնաժամը, ինչը կարող է հանգեցնել հումքի գների հետագա անկմանը, այդ թվում` նավթի և մետաղների, որի հետևանքով լրջորեն կտուժեն Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները:

Ըստ EIU-ի տնտեսական վերլուծության` երկրորդ տեղում են Ռուսաստանի ներխուժումները Ուկրաինա և Սիրիա: Ցանկում առանձնացվել է նաև ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը:


Գլոբալ սպառնալիքների ամբողջական ցանկը.

1. Չինաստանի տնտեսության ճգնաժամը

2. Ռուսաստանի ներխուժումները Ուկրաինա և Սիրիա, որը կարող է «սառը պատերազմի» հանգեցնել

3. Արժութային անկայունություն զարգացող շուկաներում կորպորատիվ պարտքերի ճգնաժամի պարագայում

4. Եվրամիության փլուզումը` արտաքին և ներքին գործոններով պայմանավորված

5. Եվրոգոտու անկումն ու Հունաստանի դուրս գալը եվրոգոտու կազմից

6. Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում

7. Համաշխարհային տնտեսությունն ապակայունացնող իսլամիստական ծայրահեղականության աճող սպառնալիքը

8. Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից

9. Չինաստանի տարածքների ընդարձակմամբ պայմանավորված զինված բախումներ Հարավչինական ծովում

10.  Նավթային ոլորտում ներդրումների  բացակայությամբ պայմանավորված նավթի գնանկում:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ